ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Ռոբոտ շունը մեր ապագան ա, իսկ որոշ առումով՝ նաև ներկան

Ռոբոտ շունը մեր ապագան ա, իսկ որոշ առումով՝ նաև ներկան
02.06.2026 | 16:49

Ռոբոտ շունը երերալով, չեղած քամակն օրորելով, անճոռնի քայլերով շարժվում ա փողոցում՝ սարսափի մատնելով իսկական շներին։ Աջուձախ ա նայում չեղած գլխի չեղած աչքերով, մտքում գռմռում ա չեղած կոկորդով, շարժում ա չեղած պոչը։ Երբ ուզում ա, միացնում ա էլեկտրոնային հավատարմությունը, երբ չի ուզում, անջատում ա։ Երջանիկ ապրում ա իրա արհեստական երջանկությամբ։

Հա՛, ռոբոտ շունն ամենաերջանիկ շունն ա՝ նրան ոչ ոք երբեք փողոց չի նետի։ Երբ հնանա, կարող ա քանդեն, բայց ինքն էդ մասին չի էլ իմանա։ Հանգիստ կրծում ա իրա յուղոտ կիլովատերն ու մարսում իր երկաթյա իրանի մեջ։ Չի կծում, փողոցում չի կեղտոտում, ծառերի վրա չի միզում, մազ չի թողնում, գիշերները չի հաչում, բակերի մութ անկյուններում ձագեր չի ունենում։ Իդեալական օրինապահ շուն։

Ռոբոտ շունը կաթնասուն չի, էներգասուն ա, գիշատիչ չի, ոչ էլ՝ խոտակեր, էլեկտրակեր ա, հոսանքախում ա։ Շատ խելացի ա, բայց մտածել չգիտի։

Ռոբոտ շունը մեր ապագան ա, իսկ որոշ առումով՝ նաև ներկան:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8122

Մեկնաբանություններ